Բավ է պառակտվել
26-01-2015 09:01

Նյու Յորքին է մոտենում պատմության մեջ ուժեղագույն ձյունամրրիկը

Նյու Յորք է շարժվում օդերևութաբանության պատմության մեջ խոշորագույն ձյունամրրիկը: 
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին CNN-ի եթերում հաղորդել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: 
Քաղաքի բնակիչներին ուղղված ուղերձում նա կոչ է արել տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և հրաժարվել ավտոտրանսպորտից:
Դե Բլազիոյի խոսքով՝ Նյու Յորքը պետք է պատրաստվի վատթարագույնին: «Չպետք է թերագնահատել այս փոթորիկը»,- ասել է նա: