Բավ է պառակտվել
12-05-2015 08:35

Հարյուրամյակի ավարտին Երկրի երեսից կանհետանա յոթ քաղաք

Ամերիկացի գիտնականների խումբը հանգել է այն եզրակացության, որ հարյուրամյակի ավարտին Երկրի երեսից կարող է անհետանալ մոլորակի տարբեր ծայրերում գտնվող յոթ քաղաք: Առաջինը վտանգի տակ են Սան Ֆրանցիսկոն և Դեթրոյթը: Դրանց հաջորդում են Վենետիկը, Մեխիկոն, Տիբուկտուն և Նեապոլը: Գիտական ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները մանրամասնորեն ուսումնասիրել են քաղաքաների ենթակառուցվածքները, աշխարհագրական դիրքը և սոցիալական առանձնահատկությունները: Երկրի երեսից անհետանալու թեկնածու-քաղաքներից յուրաքանչյուրը իր պատճառն ունի: Օրինակ՝ Վենետիկը աստիճանաբարը ջրի տակ է անցնում, Մեխիկոն գտնվում է ցամաքած լճի հատակին և նույնպես կարող է գետնի տակ հայտնվել: Խոշորագույն քաղաքաների անհետացման հնարավոր պատճառներից է նաև բնակչության հեռանալը ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնելու նպատակով և էկոլոգիական իրավիճակի վատթարացումը: