Բավ է պառակտվել
24-12-2014 08:52

2050 թվականին Երկրի վրա ավելի քիչ եվրոպացիներ կլինեն

«Երկրի բնակչությունը» հիմնադրամի տվյալներով, 2050 թվականին Երկրի բնակչության ընդհանուր թվաքանակից եվրոպացիների թիվը կնվազի 7.5%-ով: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: Այդ ժամանակ մոլորակի բնակչության 10%-ը կկազմեն եվրոպացիները, 15%-ը՝ աֆրիկացիները, իսկ ամենամեծ թվով բնակիչները՝ 60%-ը, կլինեն ասիացիները: Ընդհանուր առմամբ, ըստ Gazeta-ի, մոլորակի բնակչության թիվը կավելանա 34%-ով՝ հասնելով 9.76 միլիարդի: 2050 թվականին ասիացիների թիվը կկրճատվի շուրջ 54%-ով, մինչդեռ աֆրիկացիները կկազմեն մոլորակի բնակչության ընդհանուր թվի շուրջ մեկ քառորդը: Հիմնադրամի ղեկավար Ռենատա Բերի խոսքով, մոլորակի բնակչության թվի աճի պատճառներից մեկը զարգացած երկրներում անցանկալի հղիությունների ավելացումն է: Նրա խոսքով, եթե յուրաքանչյուր մարդ կարողանար ինքնուրույն որոշել, թե երբ եւ քանի երեխա է ցանկանում ունենալ, հնարավոր կլիներ 70%-ով կանխարգելել անցանկալի հղիությունները: