Բավ է պառակտվել
12-02-2014 17:10

Ջուլիա Ռոբերթսը մեղավո՞ր է քրոջ մահվան համար

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի քրոջ մահվան լուրը երեկ հաստատվեց: 37-ամյա Նենսի Մոութսին մահացած են գտել սեփական բնակարանում: Նախնական տեղեկությունների համաձայն նա չարաշահել է թմրանյութը: Չի բացառվում նաև ինքնասպանության վարկածը: Մտերիմները ևս այդ կարծիքին են: Ոստիկանության աշխատակիցները Նենսիի տանից գտել են 5 էջանոց նամակ, որում նա Ջուլիա Ռոբերթսին մեղադրում է իրեն ինքնասպանության մղելու համար:


Հիշեցնենք, որ անցյալ տարի Նենսին, հարցազրույցի ժամանակ Ջուլիային մեղադրել էր իր ու մոր շփումները խափանելու մեջ: Հարցազրույցից հետո քույրերի հարաբերությունները վատացել էին: Ըստ Նենսիի՝ Ջուլիան իրեն ծաղրել է ավելորդ քաշի համար: Ըստ Նենսիի՝ Ջուլիան պարզապես անպետք մարդ է:
Ջուլիա Ռոբերթսը քրոջ մահից հետո հետաձգել է իր մասնակցությամբ մի շարք միջոցառումներն ու շոուները: