Բավ է պառակտվել
10-03-2014 10:34

«Մարդկությունը շարժվում է դեպի նոր տոտալիտար աշխարհ».Ասանժ

«Մարդկությունը շարժվում է դեպի նոր տոտալիտար աշխարհ, և դա ավելի արագ է տեղի ունենքում, քան շատերին թվում է: Արդեն մոտ ապագայում հատուկ ծառայությունները կարող են վերահսկել մոլորակի յուրաքանչյուր մարդու»,- համոզված է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
Նախ և առաջ խոսքը ԱՄՆ-ի ԱԱԳ-ի և Մեծ Բրիտանիայի Կառավարական կապի կենտրոնի մասին է, որոնք 1,5 տարին մեկ կրկնապատկում են գաղտնալսման իրենց հնարավորությունները:
Ասանժի կարծիքով «շարժվում ենք դեպի նոր տոտալիտար աշխարհ, սակայն ոչ Ստալինի կամ Փոլ Փոթի ոճով, այլ այն իմաստով, որ աշխարհն ընդգրկված է լինելու ընդհանուր վերահսկման համակարգում»,- Ասանժն այս մասին հայտարարել է տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված South by Southwest կոնֆերանսին: Նա ելույթով հանդես է եկել Skype-ի միջոցով:
Վերջինս նաև խոստացել է, որ իր WikiLeaks նախագիծը կհրապարակի գաղտնի նոր տվյալներ եւ հավելել, որ «կարեւոր» նյութերն արդեն «գալիս են»:
Հիշեցնենք, որ 2006թ. Ջուլիան Ասանժն սկսել էր հրապարակել գերգաղտնի նյութեր` լրտեսական սկանդալների, իշխանական վերնախավում կոռուպցիայի, ռազմական հանցագործությունների և գերտերությունների դիվանագիտական գաղտնիքների մասին:
2010թ. Շվեդիայում Ասանժին ձերբակալելու հրաման էր ստորագրվել: Նրան մեղադրում են սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ: Ասանժը գործը շինծու է անվանել: Նա արդեն մեկ տարուց ավելի է ապրում է Էկվադորի բրիտանական դեսպանատան տարածքում, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել: