Բավ է պառակտվել
08-08-2014 09:52

Առնվազն 35 մարդ է մահացել Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով լուսանկարներ)

Առնվազն 35 մարդ է մահացել, Հնդկաստանի արևելքում՝ Օդիշա նահանգում, ջրհեղեղների հետևանքով, փլուզվել է ավելի քան 15.000 տուն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։


Առավել շատ տուժել են Բհադրաք և Ջաջպուր շրջանները։ Ամբողջ նահանգի տարածքում վնասվել է 200.000 հա բերք։ Մոտ 70.000 մարդ տարհանվել է անվտանգ շրջաններ։ Ընդհանուր առմամբ, աղետի վայրում գտնվել է 1.8 մլն մարդ։ Ներկայում Հնդկաստանի մեծ մասում անձրևների շրջան է։

Ավելի վաղ Մահարաշտրա նահանգում հեղեղումների հետևանքով մահացել էր մոտ 120 մարդ։