Բավ է պառակտվել
20-06-2014 09:56

Առնվազն 10 մարդ է մահացել, Բուլղարիայում ջրհեղեղների հետևանքով (լուսանկարներ, տեսանյութ)

Անվազն 10 մարդ է մահացել, Բուլղարիայում ջրհեղեղների հետևանքով, հայտնում է РИА Новости-ն։ Եղանակային պայմաններից առավել շատ տուժել է Վառնա սևծովյան նավահանգիստը, հեղեղված են փողոցները և տները։ Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Իվանա Միլևայի խոսքով՝ տասը մահացածների թվում կան երեխաներ։

Նա նշել է, որ մահացածների թիվը, հավանաբար, կաճի։ Որոշ շրջաններում, որոնք տուժել են ջրհեղեղներից, խափանվել է էլեկտրամատակարարումը։ Իշխանությունները հայտարարել են, որ անվտանգության նկատառումներով վերականգնողական աշխատանքները կհետաձգվեն։
Հորդառատ անձրևները Բուլղարիայում կշարունակվեն նաև ուրբաթ, կանխատեսում են օդերևութաբանները։