Բավ է պառակտվել
09-06-2014 09:44

Ինը մարդ է զոհվել Բրազիլիայի ջրհեղեղների հետևանքով

Ինը մարդ է զոհվել Բրազիլիայի Պարանա նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով, փոխանցում է փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ամենից շատ տուժել է նահանգի կենտրոնական Գուարապուավա քաղաքը, ընդհանուր առմամբ տուժել է 70 քաղաք, ջրածածկ ենբազմաթիվ տներ, որոնցում ընդհանուր առմամբ ապրում է  48 հազար մարդ: Որոշ մայրուղիներ ջրի տակ են անցել: Իշխանությունները մտադիր են առաջիկա ժամերին արտակարգ դրություն հայտարարել: Ըստ օդերևութաբանների` ուժեղ անձրեւները կշարունակվեն եւս մեկ օր: Պարանայի մայրաքաղաք Կուրիտիբայում տեղի են ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության մի քանի խաղեր: