Բավ է պառակտվել
07-02-2014 15:21

Բրեդ Փիթը ու Անջելինա Ջոլիին ներկա են գտնվելու Սոչիում

Ռուսական զբոսաշրջային ընկերություններից մեկն ուղեգիր է ձևակերպել հոլիվուդյան ամենահայտնի զույգերից մեկի՝ Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի համար, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել Սոչիում կայանալիք 22-րդ ձմեռային Օլիմպիական և 11-րդ Պարօլիմպիական խաղերին։

Ինչպես տեղեկացնում է Газета-ն, լավատեղյակ աղբյուրը պատմել է, որ աստղային զույգը Սոչիում կանցկացնի մի քանի օր։
Հայտնի է, որ Փիթն ու Ջոլին այսօր են Մոսկվայից Սոչի մեկնելու, սակայն նրանց ժամանման հստակ ժամը հայտնի չէ։

Աղբյուրը չի բացառել, որ զույգը ներկա կգտնվի խաղերի պաշտոնական բացման արարողությանը: