Բավ է պառակտվել
16-02-2016 13:08

Ադրբեջանի բնակիչը դանակով կտրել է սեփական երեխայի կոկորդը

Ադրբեջանի Բեյլագանի շրջանում սարսափելի սպանություն է տեղի ունեցել։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Յուհարը Քեբիրլի գյուղում։ Գյուղի բնակիչ Զահիդ Իսքենդերովը դանակով կտրել է սեփական 6 տարեկան երեխայի կոկորդը։ Կատարվածից հետո տղամարդը դիմել է փախուստի։ Ոստիկանությունը որոնում է նրան։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանցագործությունը կատարել է ընտանեկան վեճի հողի վրա։ Երեխան սովորում էր առաջին դասարանում։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։