Բավ է պառակտվել
21-08-2014 15:55

Ժիրինովսկին կրկին կոչ է անում Օբամային զրկել Խաղաղության Նոբելյան մրցանակից

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին կրկին կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից վերցնել Խաղաղության Նոբելյան մրցանակը, որը նա ստացել է 2009-ին: Այս մասին գրում է է Газета-ն։ Նշենք, որ նման առաջրկով վերջինս հանդես էր եկել նաև 2011թ-ին:
«Նրա կառավարման տարիներին չի եղել ոչ մի խաղաղարարական ակցիա, միայն մարդկանց մահ, միայն ագրեսիա, միայն փախստականներ։ Անհանգիստ է Մերձավոր Արևելքում, խնդիրներ կան Աֆղանստանում, Ուկրաինայում։ Ի՞նչ խաղաղության մրցանակի մասին կարող է խոսք լինել։ Հետ վերցնել, և չխայտառակել այլևս խաղաղության մրցանակը», - հայտարարել է Ժիրինովսկին։
Նրա խոսքով՝ Օբամային 2009-ին այդ մրցանակը հանձնելը սխալ է եղել։ «Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվում է նրանց, ովքեր 20-30 տարի եղել են բանտերում, պատերազմել են, պայքարել են ժողովրդավարության և խաղաղության համար, իսկ այս մարդը մատը մատին չի տվել։ Պատերազմներ է կազմակերպել»,- ասել է քաղաքական գործիչը: