Բավ է պառակտվել
21-01-2014 11:21

Ժիրինովսկին առաջարկում է Լենինի մարմինը հողին հանձնել

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին հանդես է եկել առաջարկով` վերացնել Մոսկվայի Կարմիր հրապարակի գերեզմանավայրերը և մասնավորապես դամբարանից հանել Վլադիմիր Լենինի մարմինը:

Ժիրինովսկին հայտարարությունն արել է Լենինի ծննդյան օրվա առիթով, որն այսօր է։

Գործիչն առաջարկել է որպես վերահուղարկավորման վայր նկատի ունենալ Միտիշչենսկոյե գերեզմանատունը:

Ժիրինովսկին նկատել է, որ այնտեղ բոլորը կտեղավորվեն, իսկ տարածքը կհերիքի դեռ 50 տարի էլ հուղարկավորություններ անելու համար: