Բավ է պառակտվել
13-09-2014 15:13

Ջոն Քերրին կբանակցի եգիպտական իշխանությունների հետ՝ իսլամիստների դեմ պայքարելու համար

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին մեկնել է Կահիրե՝ եգիպտական իշխանությունների հետ բանակցելու նպատակով: Բանակցություններին կքննարկվի իսլամիստ-գրոհայինների և միջազգային դիմակայություն ցույց տալու հարցը, փոխանցում է Agence France-Presse-ը:
Պետքարտուղարը կհանդիպի եգիպտական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրներ քննարկելու նպատակով:
Ավելի վաղ Քերրին Իրաքի մայրաքաղաք էր մեկնել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի հարցով բանակցությունների համար: