Բավ է պառակտվել
15-08-2014 11:16

Ջոն Քերրիի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Աֆղանստան, Մյանմար, Ավստրալիա եւ Սողոմոնյան կղզիներ այցից Վաշինգտոն վերադառնալիս հարկադրված է եղել օգտվել կոմերցիոն ավիաչվերթից։ Հատուկ Քերրիի համար նախատեսված ԱՄՆ-ի ՌՕՈՒ օդանավը խափանվել է եւ կանգնեցվել վերանորոգման Հավայան կղզիների ռազմաօդային ուժերի կայանում:
Հաղորդագրությունում նշվում է, որ ավելի վաղ Քերրին դժգոհություն էր հայտնել օդանավի տեխնիկական վիճակից։
Քերրին ԱՄՆ-ի պատմության ամենաշատ ճանապարհորդող պետքարտուղարն է։ Փաստացի՝ նա իր պաշտոնավարման օրվանից 2013թ. փետրվարի 1-ից, անդադար ճամփորդում է։
Նշենք, Քերրի ակտիվությունը, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում, առայժմ շոշափելի արդյունք չի տվել։