Բավ է պառակտվել
15-05-2014 08:51

Օբամային սպանել ցանկացողը մահապատժի է ենթակվել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափորձ կատարած 44-ամյա Ջեյմս Մաքվեյին, Հարավային Դաքոտայի դատարանը մահապատժի է դատապարտել, գրում է: Աղբյուրի փոխանցմամբ դատավճիռը կայացվել է ոչ թե մահափորձի նախապատրաստման, այլ տարեց կնոջ սպանության համար: Տարեց կնոջ սպանությունը Օբամայի դեմ մահափորձի մի դրվագն է:
44-ամյա տղամարդը 75-ամյա Մեյբլ Շեյնի մեքենան առևանգելու և Վաշինգտոն հասնելու համար սպանել էր տարեց կնոջը: Արդեն Վաշինգտոնում Մաքվեյը ծրագրել էր սպանել Օբամային:
Չնայած մեղադրող կողմը պահանջել է Մաքվեյի համար ցմահ ազատազրկում, սակայն դատարանը ընտրել է առավելագույն պատիժը՝ մահապատիժ: