Բավ է պառակտվել
18-04-2016 09:23

Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 272-ի (լուսանկարներ)

Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 272-ի։ Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարի տեղակալ Դիեգո Ֆուենտեսը:
 

Ավելի վաղ հաղորդվել է 246-ի զոհի մասին։ Վիրավորների թիվը 2000-ից ավելի է։ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան կիրակի երեկոյան ժամանել է Մանտա քաղաք, որն ավելի մոտ է երկրաշարժից տուժած գոտուն։ Այժմ քաղաքում շարունակվում են փրկարարական աշխատանքները։

 

Առավել տուժած քաղաքների թվում է նաև Պեդերնալեսը, որտեղ փլուզվել է շինությունների մինչև 80%-ը։ Հաղորդվում է, որ փլուզվել են բազմահարկ հյուրանոցներ, ռեստորաններ, բնակելի տներ, որոնցում եղել են բնակիչներ: Քանդվել է նաև Պորտովյեխո քաղաքի կենտրոնը: 7.8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներն Էկվադորում գրանցվել են շաբաթ երեկոյան։