Բավ է պառակտվել
13-02-2016 09:34

Մեքսիկայում 13 մեքենաների մասնակցությամբ ավտովթարի հետևանքով 9 մարդ է մահացել

Մեքսիկայի Պուեբլա նահանգում փետրվարի 12-ին 13 ավտոմեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 9 մարդ, ևս 40-ը վիրավորվել է: Ականատեսների վկայությամբ, Պուեբլա Օրիսաբ մայրուղում բեռնատարը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով հետևից ընթացող ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարին: Հետո էլի մի քանի մեքենաներ են բախվել ավտոբուսին: Հարվածի արդյունքում հրդեհ է բռնկվել: Սրահներում մարդկանց մեծ մասը վնասվածքներ և այրվածքներ ստանալով կարողացել են հեռանալ դեպքի վայրից, սակայն ոչ բոլորին է հաջողվել դուրս պրծնել: Ականատեսները պնդում են, որ մահացել է ավտոբուսի խցի մեջ սեղմված վարորդը: Մինչ այժմ պաշտոնապես հաստատվել է ինը մարդկանց մահվան փաստը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, մայրուղու երթևեկությունը երկար ժամանակ երկու ուղղություններով կաթվածահար է եղել: