Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն, ով նախորդ տարի ստացել էր ՌԴ քաղաքացիություն, մտադիր է Ռուսաստանում էկոլոգիապես մաքուր օղու արտադրություն հիմնել։ Ըստ նրա՝ 40 աստիճան թնդություն ունեցող խմիչքը կարտադրվի էկոլոգիապես մաքուր մթերքների և լեռնային աղբյուրների ջրերի կիրառմամբ, հայտնում է newsru.com-ը։
«Դա կլինի իմ առաջին փորձը թունդ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունում, և ես հույս ունեմ, որ այն հաջող կլինի։ Այնուամենայնիվ, ես կցանկանայի, որ որքան հնարավոր է շատ մարդիկ ալկոհոլային խմիչքներից նախապատվությունը տան գինուն»,- ասել է Դեպարդյոն։
Դերասանը խոստովանել է, որ մտադիր է Ռուսաստանում խոհանոցային աքսեսուարների արտադրություն բացել, ինչպես նաև «Ժերար» ռեստորանների ցանց։