Բավ է պառակտվել
10-05-2016 08:46

Դավութօղլուն ամբողջ գիշեր արտասվել է. Դավութօղլուի կին (լուսանկար)

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելու հրամանը տալուց հետո ամբողջ գիշեր արտասվել է։ Այս մասին պատմել է Դավութօղլուի կինը՝ Սարե Դավութօղլուն։ Թուրքիայի վարչապետի կինը՝ Սարե Դավութօղլուն  փորձել է արդարացնել քրդերի դեմ ռազմական գործողությունների հրաման արձակած իր ամուսնուն՝ շեշտելով, թե դա նրա համար հեշտ չի եղել։

«Պարոն Ահմեդը այդ որոշումն ընդունելուց հետո ամբողջ գիշեր չկարողացավ քնել։ Նա ասում էր, թե ի՞նչ է լինելու այնտեղի երեխաների վիճակը և արտասվում էր»,-պատմել է Դավութօղլուի կինը։

Հիշեցնենք, որ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարել էր պարտադրված հրաժարականի մասին։ Նա կպաշտոնավարի մինչև մայիսի 22-ը։