Բավ է պառակտվել
25-02-2014 14:15

Յանուկովիչը ևս չի խուսափի պատժից

ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը հղում անելով Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկու հայտարարությանը, գրում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կձևակերպի պաշտոնական փաստաթղթերը, որոնք հարկավոր են Վիկտոր Յանուկովիչի դեմ գործ հարուցելու համար: Պաշտոնյան ասել է, թե այդ մասին խոսել է գլխավոր դատախազի հետ, որը հաստատել է պաշտոնական փաստաթղթի ձևակերպումը: Նա հաստատել է նաև, որ խոսքը հենց Յանուկովիչի դեմ գործ հարուցելու համար անհրաժեշտ փաստաթղթի մասին է: Ավելին՝ փոխխոսնակի հավաստմամբ՝ դատախազության քննիչը հրահանգել է կալանքի տակ առնել բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին, այդ թվում` Յանուկովիչին ու նրա շրջապատի գործիչներին:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Գերագույն ռադան դադարեցրել էր Յանուկովիչի սահմանադրական լիազորությունները` որպես նախագահ: