Բավ է պառակտվել
06-03-2015 09:06

Հայտնի ընդդիմադիր գործիչը սպանվել է Ստամբուլում

Տաջիկ ընդդիմադիր գործիչ, «Խումբ 24» միասնության առաջնորդ Ումարալի Կուվատովը մարտի 5-ին սպանվել է Ստամբուլի եվրոպական մասում: Հայտնի է, որ հինգշաբթի 47-ամյա Կուվատովին հյուրընկալել էր Ֆաթիհ թաղամասում բնակվող իր ծանոթը: Կեսգիշերի սահմաններում նա դուրս է եկել փողոց: Այնտեղ նրան մոտեցել է անհայտ անձը և, կրակ արձակելով Կուվատովի գլխի ուղղությամբ, հեռացել է: Ոստիկանությունը փնտրում է այն տան տիրոջը, ով հյուրընկալել էր Կուվատովին: Մշակվում են ընդդիմադիր գործչի սպանության մի շարք վարկածներ: Նրա կնոջը և երեխաներին շոկային վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Տաջիկստանից փախուստի դիմած գործարար Ումարալի Կուվատովը 2012 թվականին Ռուսաստանի տարածքում ստեղծել է «Խումբ 24» կազմակերպությունը: 2014 թվականի հոկտեմբերի 9-ին Տաջիկստանի Գերագույն դատարանը այդ կազմակերպությունը էքստրեմիստական է ճանաչել: