Բավ է պառակտվել
12-03-2015 12:09

ՌԴ-ում սփայս օգտագործելու հետևանքով հայտնի կրկեսորդ է մահացել

Յարոսլավլում կրկեսի արտիստի մահվան փաստով նախաքննական ստուգում է կատարվում: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունից, 32-ամյա արտիստ Ռուսլան Սադոևի մարմինը հայտնաբերվել է երեկոյան՝ մարտի 11-ին, Յարոսլավլի կրկեսի հանդերձարաններից մեկում: Ըստ նախնական տվյալների՝ Սադոևը վախճանվել է անմիջապես ծխելու համար նախատեսված խառոնուրդը օգտագործելուց հետո: Բացի այդ տվյալ խառնուրդը օգտագործելու հետևանքով թունավորվել է ևս երկու արտիստ: Միևնույն ժամանակ հրատապ հոսպիտալացված 37-ամյա տղամարդու գիտակցությունը առայժմ չի վերականգնվել, իսկ 30-ամյա արտիստը հրաժարվել է հոսպիտալացվելուց: Կատարվածի փաստով Յարոսլավլի քննչական մարմինները նախաքննական ստուգումներ են կատարում: Դեպքի վայրի զննման ընթացքում քննիչի կողմից հայտնաբերվել և առգրավվել է ծխելու համար նախատեսված խառոնուրդ պարունակող պարկը: Նյութը ուղղվել է քիմիական հետազոտման: Պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքները: Նախաքննական ստուգման արդյունքներով կընդունվի դատավարական որոշում: Ռուսլան Սադոևը Մոնթե Կարլոյում միջազգային կրկեսային փառատոնի մրցանակակիր է: Նա հանդես էր գալիս իր քրոջ՝ Իլոնայի հետ՝ կատարելով յուրօրինակ ակրոբատական համարներ ձիերի մասնակցությամբ: