Բավ է պառակտվել
09-05-2015 08:08

Հրապարակվել են Մեծ Բրիտանիայի ընտրությունների վերջնական արդյունքները

Հայտնի են դարձել Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Հաղթանակը տոնել է վարչապետ Դևիդ Քեմերոնի գլխավորած Պահպանողական կուսակցությունը:
Այն ստացել է ընդհանուր խորհրդարանական 650 մանդատից 331-ը: Պահպանողականներին հաջորդում են լեյբորիստները 232 մանդատով, այնուհետև՝ շոտլանդացի ազգայնականները 56 մանդատով: Ութական մանդատ են ստացել լիբերալ ժողովրդավարները և Ժողովրդավարական յուոնիստական կուսակցությունը, որոնք հանդես են գալիս Իռլանդիայի հյուսիսային կոմսությունները թագավորության կազմում պահպանելու օգտին: Մյուս կուսակցությունները ստացել են հինգ մանդատից ոչ ավելի: Քեմերոնը արդեն սկսել է ձևավորել նախարարների կաբինետը: Տվյալ պահին հայտնի է, որ ֆինանսների նախարար Ջոն Օզբորնը, ՆԳ նախարար Թերեզա Մեյը, արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը, և պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը կպահպանեն իրենց պաշտոնները: