Բավ է պառակտվել
19-05-2016 16:25

Հայտնի է Թուրքիայի վարչապետի թեկնածուի անունը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման խորհրդի նիստում կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնի համար ներկայացվել է Բինալի Յըլդըրըմի թեկնածությունը։ ԱԶԿ-ում անցկացված քվեարկությանը մասնակցածների 80 տոկոսը հենց Բինալի Յըլդըրըմին է տեսել կուսակցության ղեկավարի ու վարչապետի թեկնածուի դերում։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։  Ահմեթ Դավութօղլուի հրաժարականից հետո հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն համարվում էր հենց Յըլդըրըմը։  Տարբեր աղբյուրներ հայտնում էին, որ կուսակցության ներսում Յըլդըրըմին վարչապետ է տեսնում կուսակցականների մոտ 90 տոկոսը։ Յըլդըրըմը Թուրքիայի կառավարության կազմում զբաղեցնում է տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարարի պաշտոնը։ Նա եղել է նաև Էրդողանի գլխավոր խորհրդականն ու աչքի է ընկել իր հավատարմությամբ։