Բավ է պառակտվել
10-07-2017 16:12

«Մարդկությանը խորհուրդ կտայի վերջին հանգիստ 3 տարին նվիրել ընտանիքին... Եվ պատրաստվե՛լ. հայտնի կլիմայաբան

Ռետո Կնուտի (Reto Knutti)՝ շվեյցարացի հայտնի կլիմայաբան և Ցյուրիխի մթնոլորտային և կլիմայական գիտության ինստիտուտի Երկրի կլիմայի ֆիզիկայի պրոֆեսոր:
Համաշխարհային հեղինակություն ունեցող գիտնականը հայտնի է կլիմայական փոփոխությունների հետ կապված իր հետազոտություններով: Նա կլիմայի փոփոխությունները հետազոտող միջկառավարական խմբի կարկառուն անդամներից է: 2016թ. վերջին ակտիվ մասնակցություն է ունեցել Աշխարհի առաջատար կլիմայաբանների խմբի աշխատանքներին, որը աշխարհի առաջատար օդերևութաբանների հետ համատեղ թողարկել է փակ զեկույց՝ սպասվող կլիմայական-եղանակային աղետի մասին, որը սկսվելու է 2017 թվականից: Զեկույցը տրամադրվել է բոլոր երկրների կառավարություններին:
Եկող շաբաթ, շվեյցարական ԶԼՄ-ների խոշոր թերթերից մեկում ՝«Tribune de Geneve»-ում, հրապարակվելու է Reto Knutti-ի հետաքրքրաշարժ հարցազրույցը: Մենք կներկայացնենք այդ սենսացիոն հարցազրույցից միայն մի քանի հատված:
-Պարոն Knutti, 2016թ. վերջին աշխարհահռչակ կլիմայաբանների և օդերևութաբանների խումբը, որում ներառված էիք նաև Դուք, ահռելի աշխատանք էր կատարել, և սենսացիոն զեկույց էր պատրաստել: Ինչո՞ւ այն դարձավ փակ լայն հասարակության համար: Ի՞նչ գաղտնի բան էր այն պարունակում:
-Դա մեր որոշումը չէր: Ցավոք, ես, ինչպես և ողջ աշխարհից իմ կոլեգաների մեծամասնությունը գտնում էինք, և այժմ ևս գտնում ենք, որ մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը.. Ինչպիսին էլ որ այն չլինի: Բայց.. Դուք հասկանում եք, չէ, որ նրանք, ովքեր գտնվում են ամենավերևում, իրենց ծրագրերն ու հայացքներն ունեն բոլորի և ամեն ինչի վերաբերյալ, և որ նրանք իրենց չափով են չափում այն ճշմարտությունը, որը կարելի է տալ մարդկանց: Դա վերաբերվում է կյանքի բոլոր ասպեկտներին: Իհարկե շատ տարօրինակ է նրանց վերաբերմունքը հենց այս հարցին: Դա ինձ մեծ հիմարություն է թվում: Նրանք կարծում են, որ իրենք բնությունից վեր են, արդեն իսկ մեծ թափով ընթացող գործընթացներից վեր են, և որ իրենք կարող են դա կառավարել և կարգավորել: Նրանք կարծում են, որ ընտրյալները կկարողանան վերապրել այդ գործընթացները, նստել ու սպասել՝ հարմարավետ ինչ-որ վայրում, իսկ մնացյալ մարդկության վրա նրանք թքած ունեն: Բայց չէ որ դա այդպես չէ: Այն, ինչն արդեն սկսվել է, ազդելու է բոլոր երկրների և ԲՈԼՈՐԻ՛ վրա: Բայց նրանք դա չեն հասկանում, կամ չեն ցանկանում հասկանալ: Նրանք կամ խուճապից են վախենում, կամ այն բանից, որ մարդիկ կսկսեն պահանջել իրենց երկրների կառավարությունից, որպեսզի սկսեն միջոցներ ձեռնարկել՝ դիմավորելու համար այն սարսափն ու քաոսը, որն արդեն սկսել է մոտենալ (իսկ որոշ երկրներում վերջին ամիսներին արդեն զգացվել է), ոչ թե ապագայի վերաբերյալ դրական պատրանք ներկայացնեն: Մի անգամ էլ կրկնեմ, լայն զանգվածների հմար մեր զեկույցը գաղտնի պահելու որոշումն ընդունվել է ամենավերևում:
- Ուրեմն ուզում եք ասել, որ մարդկությանը ինչ-որ բա՞ն է սպառնում:
-Սպառնու՞՞մ: ( Դառը ծիծաղ): Ո՛չ: ԴԱ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵ՛՛՛Լ Է: Եվ դա այլևս անհնա՛ր է կանգնեցնել: Տեսեք, թե ինչ է կատարվում եղանակի հետ այս տարի: Բոլոր երկրներում... Մենք այդ մասին զգուշացրել ենք մեր զեկույցում՝ դեռևս անցած տարեվերջին: Ապագա եղանակային իրադարձությունների մեր մոդելը 80%-ով համընկել է այն իրադարձությունների հետ, որ այսօր կատարվում են աշխարհում: Ես նույնիսկ սարսափում եմ դրանից: Քանի որ, եթե մեր զեկույցը չգաղտնիացվեր այն երկրների կառավարությունների և հասարակության համար, որտեղ այս տարվա անոմալ եղանակային պայմանների հետևանքով զոհվել ու շարունակ զոհվում են մարդիկ, նրանք կպատրաստվեին այդ կատակլիզմներին և շատ զոհերից կարելի կլիներ խուսափել: Դա ցավալի և սարսափելի է:
-Պարոն Knutti, իսկ կարելի՞ է ավելի մանրամասն, գոնե որոշ փաստարկներ:
Ռետո Կուտին մի թերթիկ է մեկնում: Համակարգչից տպված կանխատեսման տվյալների թերթիկ: Թվական. 2016 թ., դեկտեմբերի 24:
-Սա իբրև օրինակ այն բանի, ինչ մենք կազմել էինք 2017թ. հուլիսի համար:
(Ներկայացնում ենք կրճատ):
Եղանակային արտակարգ իրադարձությունների կանխատեսում՝ 2017թ. հունիսի համար:
Ուրուգվայ- ջրհեղեղ (իրականացել է),
Հարավաֆրիկյան Հանրապետություն- ջրհեղեղ (իրականացել է, կան տասնյակ զոհեր),
Թուրքիա- անոմալ անձրևներ և կարկուտ (չի իրականացել),
Չինաստան- անոմալ անձրևներ, որոնք կհանգեցնեն ջրհեղեղների(իրականացել է, տուժել է ավելի քան 5000 մարդ),
Տաջիկստան- անոմալ սելավներ և կարկուտ ( իրականացել է),
Նոր Զելանդիա- անոմալ անձրևներ, որոնք կհանգեցնեն ջրհեղեղների (չի իրականացել),
Բանգլադեշ- անոմալ սելավներ ( իրականացել է, զոհերի թիվը՝ 145 մարդ),
Ամերիկա-Անոմալ անձրևներ, տորնադոներ, պտտահողմեր, կարկուտներ, փոթորիկներ, ջրհեղեղներ, ձյուն( ո՛չ բոլորն է իրականացել),
Ռուսաստան- անոմալ անձրևներ, ցրտահարություններ, պտտահողմեր, տորնադոներ, ծովամրրիկներ, փոթորիկներ, ջրհեղեղներ, ձյուն, կարկուտ (բոլորն իրականացել են),
-Շնորհակալություն, դա տպավորիչ էր... Եվ ինչի՞ պետք է սպասենք:
- Ինչի սպասե՞լ:(Կրկին տխուր ժպիտ): Դուք հանգիստ կյանքի համար ունեք ևս երեք տարի, Դուք ապրում եք Շվեյցարիայում, այդպես չէ՞: Եթե դուք բնակվելիս լինեիք Ամերիկայում, Չինաստանում, Հնդկաստանում, Եվրոպայում կամ Ռուսաստանում, ապա այդ երեք տարին էլ չէիք ունենա... Իսկ այսպես..: Նվիրեք այդ տարիները ձեր ընտանիքին, և փորձեք պատրաստվել: Նոր մոդայիկ ավտոմեքենա գնելու, կամ կարիերայով առաջ գնալու վերաբերյալ ծրագրեր մի կազմեք: Արդեն այլ բանի մասին մտածեք, թե ինչպես պահպանել ձեր, և ձեր հարազատների կյանքը նոր իրավիճակներում, որոնք արդեն մտել են մեր կյանք նոր անոմալ և արտառոց եղանակային պայմաններով: Մոտակա տարիներին պարզապես փորձեք ողջ մնալ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Tribune de Geneve»-ում, որը հրապարակվելու է հաջորդ շաբաթ: