Բավ է պառակտվել
26-11-2014 11:55

Ճապոնիայում խոշորագույն հրաբխի ժայթքում է սկսվելՃապոնիայում խոշորագույն հրաբխի ժայթքում է սկսվել

Ճապոնիայում սկսվել է երկրի խոշորագույն Ասո գործող հրաբխի ժայթքումը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաբխին հարակից տարածքներից արագորեն տարհանում են բազմաթիվ զբոսաշրջիկների, արգելված է հրաբխային գոտուն 1 կմ-ից ավելի մոտենալը: Ասոյի ծայրամասերում թույլ ցնցումներ են, իսկ մոխիրն արդեն 30 կմ շառավղով տարածվել է: Ասոն աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկն է: Բարձրությունը 1592 մետր է: Հրաբխի խառնարանը նույնպես ազդեցիկ չափեր ունի. շրջագիծը կազմում է շուրջ 120 կմ: Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ճապոնիայի կենտրոնական մասում մեկ այլ, ավելի համեստ հրաբուխ է ժայթքել՝ Օնտակեն: