Բավ է պառակտվել
25-12-2015 14:08

Իսրայելցին փորձում էր վաճառել աղջիկան խաղի պարտքը վճարելու համար

Երուսաղեմում ձերբակալվել են ամուսիններ, որոնք  փորձում էին վաճառել եռամսյա աղջկան դրամախաղի պարտքերը վճարելու համար: Երեխային ընտանիքի հայրը գնահատել  է 100 հազար շեքել (մոտ 26 հազ. դոլար): Ըստ իսրայելական ոստիկանության, այն  բանից հետո, երբ ոստիկանությունը պարզել է տղամարդու  երեխային  վաճառելու ծրագրերի  մասին,  նրա մոտ է ուղարկել իրավապահ օրգանների աշխատակցին: Նա ներկայացել է որպես պոտենցիալ գնորդ և մի քանի անգամ հանդիպել է նրա հետ: Վերջին հանդիպման ժամանակ չարագործը  բերել է աղջկան: Այսպիսով, ըստ ոստիկանության, նա փորձում էր արագացնել գործարքը: Տղամարդը պնդում էր, որ երեխային ձեռք բերելու մեջ  շահագրգռված է ևս մեկ ընտանիք (իրավապահները նշում են, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը): Վաճառողը  ձերբակալվել է աղջկան ոստիկանության գաղտնի աշխատողին փոխանցելու  ժամանակ: Ավելի ուշ կալանավորվել է  նաև  նրա կինը,սակայն  վերջինիս մասնակցության աստիճանը քրեական սխեմայի մեջ  պարզ չէ: Աղջիկը այժմ գտնվում է սոցիալկան հատուկ աշխատակիցների խնամքի տակ: