Բավ է պառակտվել
23-05-2016 12:18

Իսրայելը Եգիպտոսին է վերադարձրել երկու սարկոֆագ՝ ի նշան հարաբերությունների բարելավման

Իսրայելի ղեկավարությունը Եգիպտոսին է վերադարձել մաքսանենգների կողմից առևանգված երկու սարկոֆագ՝ ի նշան հարաբերությունների բարելավման: 

Իսրայելի արտաքին գործերի նախարարի խոսքով, նման ժեստը հնարավոր է եղել շնորհիվ երկու երկրների միջև «երկխոսության ամրապնդման»: Եգիպտոսի դեսպանն իր հերթին հույս է հայտնել, որ երկրից հանված մյուս մասունքները նույնպես կվերադարձվեն:

Փորձագետների գնահատականներով, այդ սարկոֆագները պատրաստվել էին մ.թ.ա 16-րդ և 10-րդ դարերի միջև: