Բավ է պառակտվել
20-06-2016 09:36

Իսրայելն ու Թուրքիան մոտ են համաձայնության

Իսրայելի և Թուրքիայի բանակցային խմբերը  կհանդիպեն հաջորդ շաբաթ եվրոպական երկրներից մեկի մայրաքաղաքում` քննարկելու  բարեկամական հարաբերությունների ամբողջական վերականգնման վերաբերյալ համաձայնագրի վերջնական մանրամասները: Սպասվում է, որ վերջնական համաձայնագիրը կստորագրվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները սկսել են սրվել 2010 թվականի ամռանը` Գազայի հատված օգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա տեղի ունեցած դեպքերից հետո, որի ժամանակ  բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջին չենթարկվելու պատճառով իսրայելցի զինվորների հարձակման արդյունքում նավի վրա 9 թուրք քաղաքացի է զոհվել, իսկ 40-ը՝ վիրավորվել: