Բավ է պառակտվել
04-08-2015 11:56

Քադդաֆիի որդուն ծեծի են ենթարկել լիբիական բանտւոմ (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել 10-րոպեանոց տեսագրություն, որտեղ ցուցադրվում է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի որդի Սաադի Քադդաֆի ծեծը: Մարդիկ, ովքեր ըստ նախնական տվյալների բանտի հսկիչներն են, որտեղ պահվում է Սաադի Քադդաֆին, կապում են նրա աչքերը, հարցաքննում են նրան և ծեծում: Լիբիայի քննչական մարմինը անցել է տեսագրության ստուգմանը: Իրավաբանական մարմնի ներկայացուցիչը հայտնել է, որ անհրաժեշտ է քննություն անց կացնել, որը կպարզի այն մարդկանց ինքնությունը, ովքեր ծեծի են ենթարկում բանտարկյալին: