Բավ է պառակտվել
21-02-2015 10:16

ԱՄՆ-ում սառնամանիքի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

Առնվազն 23 մարդ է զոհվել ԱՄՆ-ի արևելքի մի շարք շրջաններում նախորդ շաբաթվա ընթացքում սաստիկ սառնամանիքի հետևանքով: Մահվան ելքով դեպքերի զգալի մասը տեղի է ունեցել Թենեսի նահանգում: Ըստ տեղական իշխանությունների տվյալների՝ այնտեղ զոհվել է 18 մարդ: Ինչպես զգուշացնում են օդերևութաբանները, մոտակա օրերս սառնամանիքը կպահպանվի: Ուրբաթ օրվա հաշվետվությանը համաձայն՝ ԱՄՆ-ի արևելքում հաստատվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ: Եղանակի ազգային ծառայության մասնագետ Բրյուս Սալիվանը հայտնել է, որ այս իրավիճակը կպահպանվի ևս վեց-յոթ օրվա ընթացքում: Շաբաթ օրը ձյունը և սառնամանիքը կտարածվի Միսուրի նահանգից մինչև ԱՄՆ-ի ատլանտյան ափերը՝ Ալաբամա և Ջորջիա նահանգների հարավում: «Մեծ քանակով տեղումներ են սպասվում Ինդիանայի, Իլինոյսի հարավում, Օհայոյի արևելքում և Պենսիլվանիայի արևմուտքում», - նշել է Սալիվանը: Անսպասելի ձյան տեղումների կապակցությամբ ամերկյան ընկերությունները ստիպված էին հետաձգել հազարավոր չվերթներ: Բոլորից առավել տուժել են Հյուսիսային Կարոլինա, Թենեսի և Նյու Յորք նահանգների օդանավակայանները, ինչպես նաև Վաշինգտոնի շուրջ գտնվող օդանավակայանները: