17-09-2015 08:45

Չիլիում երկրաշարժից հետո առաջացած ցունամիի վտանգը սպառնում է ՌԴ-ին և Ճապոնիային

Չիլիում երկրաշարժից հետո ցունամիի վտանգն այսօր երեկոյան սպառնում է նաև ռուսական և ճապոնական ափերին: Այս մասին հայտնել է Ցունամիների նախազգուշացման մասին խաղաղօվկիանոսյան կենտրոնը։ Չիլիի Հանրապետությունում այսօր գիշեր գրանցվել է 8.4 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ՝ 6.4, 7.0 և 6.5 մագնիտուդով։ Լողափի երկայնքով անցել են մինչև 3 մետր բարձրությամբ ալիքներ։ Դեռևս պաշտոնապես հայտարարվում է 5 մարդու մահվան մասին: Մոտ 1 միլիոն մարդ տարհանվել է: