Բավ է պառակտվել
22-01-2016 10:34

ԱՄՆ-ում ձյան պատճառով հազարավոր չվերթներ են հետաձգվել

ԱՄՆ-ում Ատլանտյան օվկիանոսի ափերին ուժեղ ձյան ու բքի սպառնալիքի պատճառով շուրջ հազար չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել: Օդային հաղորդակցությունն արդեն սահմանափակել են United Airlines, American Airlines, Southwest Airlines եւ Delta ավիաընկերությունները: Չվերթները չեղարկվում են, մասնավորապես, Նյու Յորքի, Փենսիլվանիայի, Մասաչուսեթսի, Հյուսիսային Քարոլինայի նահանգներում եւ Կոլումբիայի շրջանում: Մասնագետների գնահատմամբ, առաջիկա օրերին աղետի հասցրած վնասը կարող է կազմել մեկ մլրդ դոլար: