Բավ է պառակտվել
04-06-2016 16:46

Ֆրանսիայում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել

Ֆրանսիայում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ զոհվել է, քսանչորսը՝ վիրավորվել: Այս մասին այսօր հաղորդել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:
Նա նշել է, որ գիշերը Փարիզում Սենայի մակարդակը բարձրացել է 6,1 մետր՝ հասնելով պիկի, իսկ հետո սկսել է փոքր-ինչ իջնել և ներկա պահին կազմում է 6,04 մետր:
Ֆրանսիայի կենտրոնում շարունակվող անձրևների պատճառով գետը դուրս է եկել հունից և մի շարք քաղաքների փողոցներ ողողվել են ջրով: Մի քանի հազար մարդ տարհանվել է տներից, տասնյակ մարդիկ էլ մնացել էլ առանց էլեկտրականության:

Սենայի մակարդակը Փարիզի տարածքում վերջին 34 տարիների ընթացքում հասել է ռեկորդային ցուցանիշի: