Բավ է պառակտվել
29-05-2017 23:41

Մակրոնի և Պուտինի բանակցությունների արդյունքները (Տեսանյութ)

 

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը ներկայացրել են Վերսալում կայացած հանդիպման արդյունքները, և պատասխանել են լրագրողների հարցերին: Ռուսաստանի նախագահն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման կարևորությունը, և կոչ է արել ֆրանսիացիներին «պայքարել» հակառուսական պատժամիջոցները չեղարկելու համար, քանի որ դրանք վնասում են Մոսկվայի և Փարիզի տնտեսական կապերին, և միևնույն ժամանակ չեն նպաստում Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանը: Մամուլի ասուլիսի ավարտից հետո նախագահներն ուղևորվել են Պետրոս Առաջինին նվիրված ցուցադրությունը դիտելու:
Առաջինը խոսել է Ֆրանսիայի նորընտիր նախագահը: Մակրոնը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայում և Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելուն վերաբերող հարցեր: Ֆրանսիայի առաջնորդը հանդես է եկել նորմանդյան ձևաչափով շուտափույթ բանակցություններ անցկացնելու կողմից: Նա նաև ընդգծել է, որ Դոնբասում անհրաժեշտ է հասնել լարվածության թուլացմանը:
Վլադիմիր Պուտինն իր հերթին պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ լրագրեղների հարցին, հայտարարեց, որ դրանք չեն նպաստում Դոնբասում խաղաղության հաստատմանը:
« Դուք հարցրեցիք, թե ինչպե՞ս կարող են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն օգնել Ուկրաինայի հարավ-արևելքում առկա ճգնաժամի կարգավորմանը: Ոչ մի ձևով չեն օգնի»,- պատասխանել է նա:
Հայտնի է նաև, որ Մակրոնը բանակցությունների ընթացքում հանդես է եկել այնպիսի քաղաքական լուծում գտնելու կողմից, որը կօգնի Սիրիայում խաղաղության հաստատմանը: Նա նաև շոշափել է Չեչնիայում ԼԳՏԲ համայնքի իրավունքների պաշտպանության թեման: