Բավ է պառակտվել
10-06-2015 12:11

Իտալացի պատգամավորը Եվրախորհրդարան է ներկայացել Վ. Պուտինի նկարը կրող շապիկով

Իտալական «Հյուսիսի լիգա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, եվրապատգամավոր Մատտեո Սալվին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստին ներկայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը կրող շապիկով: «Պետք է հիմար լինել՝ Ռուսաստանի հետ պատերազմ խաղալու համար»,- այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ լրագրողներին հայտարարել է Սալվինին:
«Հյուսիսի լիգա»-ի առաջնորդը հայտնել է, որ գնել է այդ շապիկը Ռուսաստան կատարած իր այցի ժամանակ: Սալվինին ակտիվորեն հանդես է գալիս հակառուսական պատժամիջոցների դեմ: Նա Իտալիայի միակ կուսակցական առաջնորդն է, ով բացահայտ կերպով կողմ է հանդես եկել՝ ՌԴ-ի հետ Ղրիմի միավորմանը: