Բավ է պառակտվել
05-07-2016 14:44

Իտալացիները պնդում են, որ մակարոնեղենը օգտակար է քաշի նվազեցման համար

Neuromed ինստիտուտի իտալացի դիետոլոգները բացահայտել են սպագետտիի վնասակարության մասին միֆը: Համաձայն հետազոտության արդյունքների, մակարոնեղենը ոչ միայն չի նպաստում քաշի ավելացմանը, այլ նույնիսկ նվազեցնում են ընդհանուր և որովայնային ճարպակալման վտանգը: 

Վաղ գիտական աշխատանքները ցույց էին տվել, որ միջերկրածովյան խոհանոցը առողջ սնվելու համար ամենահարմարներից մեկն է: Դրա հետ մեկտեղ՝ քիչ բան է հայտնի եղել այն մասին, թե ինչ ազդեցություն է ունենում մարմնի վրա դրա առանձին բաղադրիչները, օրինակ մակարոնը:

Հետազոտողներն ուսումնասիրել են 23 հազար մարդու առողջական տվյալները, որոնք մասնակցել են Moli-sani և INHES երկու խոշոր համաճարակային ուսումնասիրություններին՝ անցկացված նույն իստիտուտի կողմից: Այնպիսի անատոմիկ պարամետրերի հիման վրա, ինչպիսիք են հասակը, քաշը, և սննդի հանդեպ սովորությունները, գիտնականները հայտնաբերել են, որ իտալական և այլ մակարոնեղենի օգտագործումը կապված չէ քաշի ավելացման հետ: Ընդհակառակը, դրանք նպաստում են ձևավորել նորմալ հասակի և քաշի, իրանի և ազդրերի ճիշտ հարաբերակցությանը:

Գիտնականների խոսքով՝ արդյունքները ցույց են տվել, որ տարածված կարծիքն այն մասին, թե մակարոնեղենը ճարպակալում է առաջացնում, իրականության հետ չի համապատասխանում: Մակարոնի արտադրանքը միջերկրյածովյան դիետայի հիմնական բաղադրիչն է հանդիսանում և դիետոլոգները նշել են, որ դրանից հրաժարվելու պատճառ չկա:

Աղբյուրը գրում է, որ միջերկրածովյան դիետան ամբողջ աշխարհում հայտնի է դարձել այն պատճառով, որ չնայած բարձր յուղայնությանը, այն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը: