Բավ է պառակտվել
18-10-2014 08:55

Իտալիայի խորհրդարանը կունենա «Պուտինի ընկերները» միջկուսակցական խումբ

Իտալիայի խորհրդարանում կստեղծվի «Պուտինի ընկերները» միջկուսակցական խումբը, որի ձևավորման առաջարկով հանդես է եկել ընդդիմադիր պատգամավորներից մեկը: Վերջինս արդեն լծվել է անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքելու գործին: «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ` պատգամավորը հայտարարել է, որ ՌԴ նախագահին հարգում են քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները` չնայած Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին խոսակցություններին: Նա ընդգծել է ՌԴ հետ ավանդական բարեկամության խորացման անհրաժեշտությունն ու կարևորությունը , առավել ևս այն շրջափակման ֆոնին, որ այսօր տարվում է և որը հարված է հասցնում առաջին հերթին հենց իտալական արտադրողներին: