Բավ է պառակտվել
19-07-2014 15:15

Բաքվում Իտալիայի դեսպանատունն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Բաքվում Իտալիայի դեսպանությունը արձագանքել է ադրբեջանցի պաշտոնյաների կամային մեկնաբանություններին:

Բաքվում Իտալիայի դեսպանության կայքում տեղադրվել է հայտարարություն, որտեղ ասված է. «Կանխելու համար Ադրբեջանի նախագահի` Հռոմ կատարած այցելության ընթացքում ադրբեջանա-իտալական համատեղ հայտարարության կամային մեկնաբանությունները` հարկ ենք համարում ընգծել, որ որեւիցե մտադրություն չկա խառնվելու ԵԱՀԿ հովանու ներքո Մինսկի խմբի եռակողմ համանախագահության կողմից վարվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

Իտալիան մշտապես համակարծիք է հիմնախնդրի վերաբերյալ ԵՄ միասնական կոնսոլիդացված դիրքորոշմանը եւ վերահաստատում է իր վստահությունը վարվող բանակցային գործընթացին եւ դրա շրջանակներում առաջարկված սկզբունքներին, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գործադրվող Ջանքերին»: