Բավ է պառակտվել
30-06-2014 09:59

Իտալացի փրկարարները 30 միգրանտների մարմին են հայտնաբերել

Հյուսիսային Աֆրիկայի և Սիցիլիայի միջև երթևեկող ձկնորսական նավում, իտալացի փրկարարները հայտնաբերել են 30 միգրանտների մարմին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Իտալիայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ մարմինները հայտնաբերել են, երբ փրկարարները նավ են բարձրացել մարդկանց դուրս բերելու համար, այդ թվում նաև` երկու հղի կնոջ: Զոհված միգրանտները խեղդվել են: Ձկնորսական նավը տանում են դեպի Սիցիլիա: Իտալիայի իշխանությունները հայտնել են, որ այս տարի 60 հազարից ավելի միգրանտ է իջել Իտալիայի հարավում: Ըստ 2014 թ. արդյունքների` ամենայն հավանականությամբ Իտալիայի հարավում ապօրինի միգրացիայի նոր ռեկորդ կսահմանվի: