Բավ է պառակտվել
07-07-2016 15:23

ԱՄՆ-ում վախճանվել է ռուսական հետախուզության փախստական գնդապետ Պոտեևը

ԱՄՆ-ում վախճանվել է ռուսական Արտաքին հետախուզության ծառայության նախկին գնդապետ Ալեքսանդր Պոտեևը, ով, հեռակա դատապարտված լինելով Ռուսաստանում, ապաստանել էր ԱՄՆ-ում: Պոտեևի մահվան լուրի իսկությունը դեռևս ստուգվում է և հաստատված չէ պաշտոնապես: Մյուս կողմից նաև նշվում է, որ ուշադրությունը նրա անձից շեղելու համար հնարավոր է, որ Պոտեևի մահվան լուրը լինի կեղծ:

Արտաքին հետախուզության նախկին գնդապետ Ալեքսանդր Պոտեևի հանդեպ քրեական գործ էր հարուցվել՝ պետությանը դավաճանելու և դասալքության մեղադրանքով:

Տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Պոտեևը փախել էր Մ.Նահանգներ և ամերիկյան հատուկ ծառայություններին մատնել ռուս գործակալների ողջ ցանցը: Մ Մոսկվայի դատարանը Պոտեևին հեռակա կարգով 25 տարվա ազատազրկման է դատապարտել:

2010 թ. հունիսի վերջին ԱՄՆ արդարադատության նախարարությունը տեղեկատվություն տարածեց՝ ռուսական հետախուզության տասը աշխատակցի ձերբակալման մասին: Այդ տեղեկատվության մեջ ասվում էր նաև, որ մեկ հոգի հետախուզման մեջ է գտնվում:

Ավելի ուշ բոլոր ձերբակալվածներին ուղարկել էին Ռուսաստան, որոնք փոխանակվեցին տարբեր ժամանակներում ՌԴ-ում լրտեսության համար ձերբակալված չորս անձի հետ: