Բավ է պառակտվել
14-12-2015 12:29

Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Դամասկոսի ավիաբազայի մոտ

Սիրիայի բանակը աշխարհազորայինների աջակցությամբ վերցրել է Դամասկոսի արևելյան արվարձաններում գտնվող Մարջ ալ-Սուլթան զինվորական օդանավակայանի վերահսկողությունը: Հաղորդել է աշխարհազորի աղբյուրը: « Մարջ-ալ-Սուլթան ավիաբազան  ազատ է արձակվել: «Ջեհբադ ան- Նուսրա» և «Ջեիշ ալ-Իսլամ»-ի ահաբեկիչները նահանջել են  Քուշ ալ-Սալիհի կողմը: Վերացվել տասնյակ զինյալներ », - ասել է նա: Բանակն ու աշխարհազորայինները կարողացել են անվտանգ գոտի ստեղծել օդանավակայանի շուրջը: Բանակի ինժեներական զորամիավորումը  սկսել է  ականազերծման աշխատանքները: Մարջ ալ-Սուլթան ավիաբազան գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 18 կմ հեռավորության վրա: Ռազմական օդանավակայանը «Ջեիշ ալ-Իսլամ»-ի ահաբեկիչների հիմնական պատվարներից մեկն էր: