Բավ է պառակտվել
22-02-2016 17:03

Աղբյուր. սիրիական բանակը կրկին իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպ տանող ճանապարհը

Կառավարական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Հալեպը այլ մարզերի հետ կապող միակ ավտոմայրուղին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկուշաբթի առավոտյան, «Իսլամական պետություն» և «Ջեբհատ ան Նուսրա» խմբավորումների գրոհայինները Ասրիյա-Հանասեր հատվածում կտրել էին Հալեպի քաղաքը մատակարարող միակ ճանապարհը: «Բանակը զինյալներից հետ է գրավել Ասրիյա-Հանասեր մայրուղին: Սակայն ճանապարհը, շարունակում է փակ մնալ: Հանասերի հյուսիսում պայքարը դեռ շարունակվում է, ահաբեկիչներն այդտեղից կարողանում են կրակ բացել ճանապարհի ուղղությամբ", - պատմել է գործակալության զրուցակիցը:
Ըստ նրա, ահաբեկիչները հասցրել են ականապատել մայրուղու մի մասը: Փորձագետներն արդեն սկսել են ականազերծել այն տարածքները, որտեղ դա հնարավոր է:
Շրջանցիկ ճանապարհը միակն է, որով Հալեպը մատակարարվում է սիրիական զորքերով: Այն նաև «կյանքի ճանապարհ» է, որով, քաղաքը մատակարարվում է սնունդով, վառելիքով և այլ անհրաժեշտ իրերով: Ըստ սիրիական զինվորականների, ահաբեկիչները կտրելով Հալեպի մատակարարման երթուղին, հույս ունեին, դանդաղեցնել սիրիական բանակի լայնածավալ հարձակման տեմպերը Հալեպի նահանգի հյուսիսային հատվածի և Ռաքքա նահանգի արևմուտքի վրա: