Բավ է պառակտվել
24-01-2015 13:10

Եվրոպայի իսկական կրոնը իսլամն է. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Շվեյցարիա կատարած իր այցի ժամանակ աչքի է ընկել մի շարք ինքնավստահ հայտարարություններով: Նախ նա հայտարարել է, թե իրենք վաղ թե ուշ մտնելու են Եվրոպական միություն: Դավութօղլուն այդ մասին հայտարարել է Շվեյցարիա այցի ընթացքում՝ հանդիպելով երկրում բնակվող թուրքերի հետ: 
Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել է, թե իսլամը Եվրոպայի իրական կրոնն է և շարունակելու է այդպես մնալ: Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ծրագրերին՝ Դավութօղլուն ասել է. «Մի օր Թուրքիան անպայման ԵՄ կմտնի: Սակայն կմտնի առանց խնդրելու, գլուխը բարձր, մեր կրոնով, մեր լեզվով»: