Բավ է պառակտվել
04-10-2014 11:09

Ռուսաստանում լրանում է երրորդ քաղաքացիության մասին ԴՄԾ-ին իրազեկելու ժամկետը

Ռուսաստանում հոկտեմբերի 4-ին լրանում է երկրորդ քաղաքացիության մասին Դաշնային միգրացիոն ծառայությանն իրազեկելու ժամկետը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԴՄԾ-ի մամուլի ծառայությունը։
«Այսօրվանից այն ռուսաստանցիները, որոնք չեն տեղեկացրել երկրորդ քաղաքացիության մասին, կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել», — հայտնել են մամուլի ծառայությունից։
ՌԴ այն քաղաքացիները, որոնք կրկին կեցության իրավունք կամ այլ երկրի քաղաքացիություն են ստացել, պարտավոր են ԴՄԾ դիմել 60 օրվա ընթացքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արտասահմանում բնակվող եւ Ռուսաստանում գրանցված քաղաքացիները ԴՄԾ-ին երկրորդ քաղաքացիության կամ այլ երկրում կեցության իրավունքի մասին պետք է տեղեկացնեն միայն Ռուսաստան գալիս։