24-07-2014 08:56

Գազայի հատվածում Իսրայելի բանակը պատրաստվում է ռազմական գործողությունների հաջորդ փուլին

Իսրայելի պաշտպնության բանակը պատրաստվում է Գազայի հատվածում իրականացնել «Պաշտպանության սահման» գործողության հաջորդ փուլը: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Ըստ աղբյուրի՝ այս մասին նախօրեին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը: «Մենք պատրաստվում ենք գործողությունների հաջորդ մակարդակին թունելներում կենտրոնանալուց հետո», - ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը` ելույթ ունենալով Իսրայելի «Գոլանի» էլիտար ջոկատի առաջ:
Ռազմական գործողությունների ներկայիս երկրային փուլի նպատակն է՝ պաղեստինցի արմատականների տրամադրության տակ գտնվող թունելների քանդումը, որոնք օգտագործվում են Իսրայելի վրա հարձակումներ իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ «Պաշտպանության սահման» գործողությունը Գազայի հատվածում սկսվել է հուլիսի 8-ին, իսկ հուլիսի 17-ին մեկնարկել է երկրային փուլը: Դեռ երեկվա դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 32 իսրայելցի և 650 պաղեստինցի: