Բավ է պառակտվել
31-07-2014 09:59

Իսրայելի ԶՈՒ հայտարարել է 16 հազար պահեստայինների լրացուցիչ հավաքագրման մասին

Իսրայելի ԶՈՒ հայտարարել է 16 հազար պահեստայինների լրացուցիչ հավաքագրման մասին: Գազայի հատվածում զինվորների թիվը գերազանցում է 86 հազարը:

Հավաքագրման հրամանը թույլ կտա հանգստանալ ցամաքային գործողություններին մասնակացած զինվորների մի մասին: Իսրայելական զինվորականները կառավարությունից թույլտվություն են ստացել կանչել 70 հազար պահեստայինններին, որոնցից 50 հազարը արդեն հավաքագրած է հատուկ գործողության կարիքների համար, հաղորդում է «Ռոսբալտը»:

Իսրայելի բանակը շարունակում է ոչնչացնել Գազայի հատվածում տեղակայված թունելները՝ ռազմավարական կորուստ հասնելով ՀԱՄԱՍ-ին: Գործողությունները կընդհատեն «հումանիտար ընդմիջումներով»՝ անկլավի քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով:

Հուլիսի 8-ից մեկնարկած գործողության արդյունքում պաղեստինյան զոհերի թիվը կազումէ 1.3 հազար մարդ, որոնց մեծ մասը խաղաղ քաղաքացիներ են: