08-07-2014 10:33

Գազայի դեմ Իսրայելը ռազմական հարձակման է անցել

Երեկ վաղ առավոտյան ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածի դեմ, հայտնում է France 24-ը: Դա տեղի է ունեցել նախօրեին Գազայի հատվածից 20 հրթիռների արձակումից հետո, և գործողության նպատակը Պաղեստինի տարածքից հրթիռակոծության դադարեցումն է: Իսրայելը թիրախ է դարձրել հիսուն կետ:

Պաղեստինյան կողմը հայտնել է առնվազն ինը վիրավորի մասին: Twitter-ի իր էջում Իսրայելի բանակը հայտնել է, որ ցանկանում է վերջ դնել այն ահաբեկչությանը, որին ենթարկվում են իսրայելցիները ամեն օր:
Իսրայելի և Պաղեստինի միջև հարաբերությունները խիստ սրվել էին երեք իսրայելցի և մեկ արաբ երիտասարդի սպանություններից հետո: