Բավ է պառակտվել
21-08-2014 18:15

ՀԱՄԱՍ-ի երեք պարագլուխներ ոչնչացվել են Իսրայելի ՌՕՈՒ-ի կողմից

lenta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ին հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները հայտարարել են, որ Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել են խմբավորման երեք պարագլուխներ:
Սպանվել են Մուհամեդ Աբու Շամալան, Մուհամեդ Բարհումը և Ռաեդ Աթարը: Օգոստոսի 21-ի գիշերը Իսրայելի հարձակման զոհ է դարձել ութ պաղեստինցի: Ռաֆահում հրեական պետության ՌՕՈՒ-ի հարվածների արդյունքում ամբողջությամբ ավերվել է բնակելի քառահարկ մի շենք:
«ՌաեդԱթարը Իսրայելի տարածքում կազմակերպել էր գրոհայինների ահաբեկչական հարձակումներ, ինչպես նաև պատանդների առևանգում: Մուհամեդ Աբու Շամալան նույնպես կազմակերպել է տասնյակ ահաբեկչություններ», — ՑԱԽԱԼ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում թերթը:
Դեռ անհայտ է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ ռազմական առաջնորդի՝ Մուհամեդ Դեյֆի ճակատագիրը: Օգոստոսի 20-ին օդային հարվածի հետևանքով զոհվել են նրա կինն ու նորածին երեխան: Ենթադրվում է, որ Դեյֆին հաջողվել է փրկվել: