Բավ է պառակտվել
30-07-2014 17:24

Գազայում գործողության սկզբից ի վեր Իսրայելի բանակը գրոհել է ավելի քան 4 հազար թիրախ

Այսօր Իսրայելի բանակը հաղորդել է օդից, ցամաքից և ծովից գրոհված 75 թիրախների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:: Դրանց թվում են 5 մզկիթ, որտեղ, զինվորների խոսքով՝ զինապահեստներ են գտնվում: Հարվածներ են հասցրել նաև ՀԱՄԱՍ-ի ռազմականացված թևի երկու հրամանատարների տների ուղղությամբ, որոնցից մեկը գլխավորել է զինյալ-հակերների ստորաբաժանումը:
«Իսրայելի պաշտպանության բանակը» գործողության սկզբից գրոհել է 4,1 հազար թիրախի, այդ թվում հրթիռային ենթակառուցվածքի 1566 օբյեկտների, 167 զինապահեստների, վարչության և վերահսկողության 746 կենտրոնների վրա», - հաշվարկել են զինվորները: Գործողության սկզբից Իսրայելի կողմից ընդհանուր առմամբ 56 մարզ է զոհվել, այդ թվում՝ 53-ը՝ զինվորներ և սպաներ: